Ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը՝ 500 մետր բարձրությունից, կան զոհեր

Ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը՝ 500 մետր բարձրությունից, կան զոհեր

Առնվազն 14 մարդ է զոհվել եւ եւս 16-ը ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ Նեպալում՝ ուխտագնացներ տեղափոխող ավտոբուսի՝ անդունդ ընկնելու հետեւանքով։ Անդունդի բարձրությունը եղել է 500 մետր։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը, նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Նեպալի կենտրոնական շրջաններից մեկում։

Զոհերից տասներկուսը մահացել են տեղում, երկուսը՝ հիվանդանոցում։ Բոլոր տուժածները հոսպիտալացված են։ Ավտոբուսում եղել է 32 մարդ։ Նախնական վարկածի համաձայն, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը։