Շուշին հայտարարվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Շուշին հայտարարվել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Շուշին Ադրբեջանի մայրաքաղաք հայտարարելու մասին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Որոշման համաձայն, Ադրբեջանը «վերականգնելու է քաղաքի պատմական տեսքը», ինչպես հայտարարում են Բաքվում։ Հրամանագրում նշված է այն կարեւոր դերի մասին, որը «Շուշին ունեցել է եւ ունի Ադրբեջանի հոգեւոր-մշակութային կյանքում»։

Հիշեցնենք, որ  ըստ ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունների, Շուշիի՝ պատմամշակութային դերի մասին առաջին պաշտոնական արժեւորումը Ադրբեջանը կատարել է 1977 թվականին։ Այս կարգավիճակով, Ադրբեջանի իշխանությունը հատուկ հովանավորություն է հաստատում Շուշիի հանդեպ։