Դատախազության մրցույթում ինչու հաղթեցին միայն ներսի մարդիկ

Դատախազության մրցույթում ինչու հաղթեցին միայն ներսի մարդիկ

Գլխավոր դատախազությունում օրեր առաջ ընտրել էին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների․ մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած 25 դիմորդներից գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն էր ստացել 7-ը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի մրցույթին՝ 3 դիմորդներից 1-ը։

Իսկ թե ինչպե՞ս է ստացվում, որ մրցույթում հաղթում են բացառապես դատախազության ներսի մարդիկ․ սրա մասին բարձրաձայնում է մրցույթին մասնակցած, բայց չանցած մի անձ։ Որոշ խոսակցությունների համաձայն՝ նախապես կանխորոշած է եղել մրցույթի ելքը, թե ովքեր են հաղթելու։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ մրցույթները եղել են բաց եւ թափանցիկ՝ սկզբից մինչև վերջ։ 

«Մրցույթներն անցկացնող որակավորման հանձնաժողովում ընդգրկված են եղել ոլորտային 2 փորձագետներ՝ հենց հրապարակայնության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Եվ եթե անաչառության հետ կապված խնդիրներ լինեին, վստահ եղեք՝ առաջին հերթին նրանք դրան կարձագանքեին։ Երկրորդ՝ դրական արդյունք ապահոված մասնակիցների շրջանակում դատախազների առկայությունն առավել քան օրինաչափ է՝ նրանք  ունեն մասնագիտական գիտելիքներ և բավարար հմտություններ և առաջադրված պահանջներին բավարարելու  նախադրյալներ։ Եվ երորրդ՝ այդ ստորաբաժանման դատախազների թեկնածուների ցուցակում ընդգրկված, այսինքն հաղթած  7 հավակնորդներից միայն 4 են եղել դատախազներ, իսկ մյուս 3-ն առհասարակ դատախազական համակարգից չեն եղել։ Եվ այս իմաստով ցուցակում դատախազների առկայությունը մրցույթների անաչառությունը գնահատելու ամենահամոզիչ փաստարկը չէ և չի կարող լինել»,-ավելացրեց նա։

Նշենք, որ մենք հենց մրցույթի մասնակիցներից ենք բողոք ստացել, որոնք խուսափում են բացահայտ վիճարկելուց, որովհետեւ բոլորը մասնագետներ են եւ զգուշանում են դատախազության հետ առճակատման գնալուց։