«Ռեալը» Մբապեի համար առաջարկել է 225 միլիոն եվրո

«Ռեալը» Մբապեի համար առաջարկել է 225 միլիոն եվրո

Իսպանական «Ռեալը» մտադր է «ՊՍԺ»-ից գնել Կիլիան Մբապեին՝ ռեկորդային 225 միլիոն եվրո արժեքով։ Այս մասին հայտնում է El Chiringuito TV-ն։ Բացի այդ, նախատեսվում է նաեւ հիսուն միլիոն եվրո բոնուս։ Մարզիկի տարեկան աշխատավարձը կկազմի երեսունհինգ միլիոն եվրո, սակայն կարող է եւ ավելանալ հինգ միլիոնով՝ բոնուսների հաշվին։