Աշխարհի չեմպիոնուհուն գտել են մահացած

Աշխարհի չեմպիոնուհուն գտել են մահացած

Քենիացի վազորդուհի Ագնես Տիրոպին մահացած են գտել սեփական տանը` Քենիայի Իտեն քաղաքում: Նախնական տվյալներով՝ 25-ամյա Տիրոպին դանակահարել է ամուսինը։

Տիրոպը կրոսավազքի աշխարհի չեմպիոն է, 10 հազար մետր վազքի աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա չորրորդ տեղն էր գրավել 5 հազար մետր վազքում։