Ինչպես է COVID-19-ը ազդում կլիմայի վրա

Ինչպես է COVID-19-ը ազդում կլիմայի վրա

Բրիտանացի եւ ամերիկացի մի շարք գիտնականներ եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսի համավարակով սահմանված կարանտինային պայմանները էական ազդեցություն չեն գործում կլիմայի տաքացման պրոցեսի վրա։ Այս մասին հայտնում է Nature Climate Change հանդեսը։ Գիտնականները ուսումնասիրել են աշխարհի 123 երկրներում ջերմոցային տասը տեսակի գազերի արտանետումների ծավալները փետրվար-հունիս ամիսների համար, երբ խիստ կարանտին էր համեմատաբար սահմանված։ Հետազոտության արդյունքները պարզել են, որ ապրիլին ազոտի օքսիդների արտանետումը նվազել է երեսուն տոկոսով, ինչը բերել է կարճաժամկետ հովացման։

Նվազել է նաեւ SO2 գազի արտանետման ծավալը քսան տոկոսով։ Ընդհանուր առմամբ, մոլորակի հովացման վրա ազդեցությունը, որն ունեցավ համավարկը մինչեւ այժմ՝ մինչեւ 2030 թվական ժամկետի համար, կարող է լինել 0,01 ± 0,005 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Գիտնականները նկատում են, որ եթե տնտեսությունը վերականգնվի արդեն «կանաչ միջոցառումների» խաղի կանոններով, ապա հնարավոր կլինի 0,3 աստիճանով հովացում ունենալ արդեն 2050 թվականին։