«Ֆաս է տվել» ու բաց թողել

Գյուղում շատերդ ապրած կլինեք ու կիմանաք, որ տան դեմը շներ էինք կապում՝ ամեն մեկը մի փահլևան։ Որ հանկարծ մեկը ուզի տարածք մտնի, շունը հաչում ու հետևից թաղի բոլոր շները «բոլուկով հաչում» , ահազանգ են տալիս տանտիրոջը, որ տարածքդ մարդ է ուզում մտնի, անծանոթ մարդ։ Յուրայիններին հոտով ճանաչում է։ Տանտերն էլ ափալ- թափալ, քափ քրտինք մտած ցած է իջնում։
ՔՊ-ում մոտավոր այդ վիճակն է։ Տանտերը ամեն դռան մոտ մի փահլևան է կապել՝ լավ կերցնում, արյան համով խորտիկներ է տալիս, որ ավելի կատաղի դառնան ու ձեռքն ընկածին հոշոտեն։ Բայց ի տարբերություն գյուղի, այստեղ փահլևաններին չեն սանձում, կապը բաց են թողնում, որ իրենց տարածքին մոտեցողին ծվատեն։ Բազմիցս ականատես ենք եղել, թե այդ փահլևանները ոնց են քացով մարդ ծեծում, ոնց են գռմռալով պաշտպանում իրենց տարածքը, ոնց են անգամ հղի կնոջ վրա քշելով անցնում, սպանում՝ չեն կանգնում, ոնց են առավոտից իրիկուն մի եթերի դիմաց նստում ու մռլտում․․․ Էդ փահլևանները մենակ իրենց տիրոջ հրամանն են կատարում՝ ֆաս ու․․․ վերջ։ Էդ փահլևանների անունները բոլորդ լավ գիտեք, ամենօրյա կերով ու բաց թողած սանձով մարդ են հոշոտում։
Հիմա տանտերը էդ փահլևաններին հավաքել ու բերել է քննիչ հանձնաժողով։ Ասում է՝ ես հասկացնելու եմ, որի վրա պիտի գնաք, «ֆաս եմ տալու» , դուք «վրա կտաք»։ Ամեն մեկին մի լավ մսակտոր է տվել ու մեկ - մեկ կանչում է այն մարդկանց, որոնց «ռեխ պիտի տա»։
Հիմա նստել ու քննարկում եք, թե կերած- խմած փահլևանները ի՞նչ կարող են անել։ Միայն մի բան։ Տերը «ֆաս է տալու» , նրանք էլ «վրա են տալու»։ Այլ բան լինել չի կարող։
Կարծիքներ