Անկեղծ ասած՝ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար․ վարչապետ (տեսանյութ)

Անկեղծ ասած՝ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրատվամիջոցների հետ ամանորյա տոնական ընդունելության ժամանակ խոստովանեց, որ լրատվամիջոցները բազմաթիվ պրոբլեմներ են ստեղծում կառավարության համար։

«Բայց վերջնական արդյունքում, այդ թվում՝ թող ներվի ինձ ասել՝ կեղծ լուրերի տեսքով, բայց վերջնական արդյունքում շատ գոհ եմ այդ պրոցեսից, որովհետև երբեմն այդ լուրերը հնարավորություն են ստեղծում կառավարության, իշխանության ներկայացուցիչների համար խոսել հարցերի մասին, որոնք սովորական պայմաններում նույնիսկ խոսելու պատեհություն չէր լինի։ Հաջորդը, դա ի վերջո օգնում է, որպեսզի մենք հասնենք մեր հռչակած նպատակներից կարևորագույնին կամ կարևորներից մեկին՝ հասնել կառավարության գործունեության 100 տոկոսանոց թափանցիկության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։