Ովքեր են ՄԻՊ-ի իշխանական թեկնածուները

Ովքեր են ՄԻՊ-ի իշխանական թեկնածուները

Փետրվարին լրանալու է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, և «ՄԻՊ մասին» օրենքով Թաթոյանը երկրորդ անգամ առաջադրվելու իրավունք չունի։

Իշխանական կուլիսներում արդեն իսկ քննարկվում են ՄԻՊ-ի հավանական թեկնածուների տարբերակները։ Իշխանությունները տատանվում են 2 թեկնածուների միջև՝ Դանիել Իոաննիսյանի և Վահագն Հովակիմյանի, թեև օրեր առաջ մամուլում նաև հրապարակումներ եղան, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի տարբերակն էլ է քննարկվում։

Մենք Դանիել Իոաննիսյանից փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է, որ ինքը ՄԻՊ-ի թեկնածու է, պատասխանեց, որ առաջին անգամ մեզնից է այդ մասին լսում, իսկ հարցին՝ եթե առաջարկ ստանա, կհամաձայնի՞, Իոաննիսյանն ասաց, որ չի կարող պատասխանել, քանի որ րոպեներ առաջ մեզնից է լսել։