Հայկոյի մահվան մասին լուրը կեղծ է

Հայկոյի մահվան մասին լուրը կեղծ է

Համացանցում տարածված երգիչ Հայկոյի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին մեզ ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Այս պահին երգչի առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա, այն մնում է ծայրահեղ ծանր: 

Երգիչը վարակվել է կորոնավիրուսով եւ շուրջ 10 օր է գտնվում է Միքայելյան բժշկական կենտրոնում, բժիշկները մաքառում են նրա կյանքի համար։