Թբիլիսում թեժ իրավիճակ է․ ի՞նչ են պահանջում Սաակաշվիլիի կողմնակիցները

Թբիլիսում թեժ իրավիճակ է․ ի՞նչ են պահանջում Սաակաշվիլիի կողմնակիցները

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներն ու նրանց համախոհները Թբիլիսիում ցույց են անցկացնում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման համար արտերկիր ուղարկելու պահանջով։ Ցույցի կադրերն ուղիղ եթերում հեռարձակում է վրացական Mtavari Arxi հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի, Թբիլիսիի Բարաթաշվիլի կամրջի մոտ հավաքված հարյուրավոր մարդիկ երթ են կազմակերպել դեպի իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գրասենյակ։ Բողոքի ակցիան ընթանում է «Միշան պետք է ողջ մնա» կարգախոսի ներքի։ Նշվում է, որ իշխող կուսակցության շենքի մոտ ոստիկանության ուժեղացված ջոկատներ են հերթապահում.

Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի փաստաբանն այսօր հայտարարել է, որ քաղաքական գործչի առողջական վիճակը վերջին օրերին կտրուկ վատթարացել է։   

Ավելի վաղ, Թբիլիսյան Empathy բժշկակական կենտրոնը հրապարակել է Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որն իրականացրել են տասը տեղացի և վեց արտասահմանցի մասնագետներ։ Նրանց եզրակացությամբ, Վրաստանի նախկին նախագահին անհրաժեշտ է բուժում ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, քանի որ առկա է կոմայի կամ մահվան վտանգ։