Ի՞նչ ֆիլմեր դիտել ամառային հանգստի օրերին

Ի՞նչ ֆիլմեր դիտել ամառային հանգստի օրերին

 

Ֆիլոմենա։ Զգացմունքային ֆիլմ դրամայի և կոմեդիայի երանգով։ Ֆիլմն իրական դեպքերի հիման վրա է նկարահանված, իսկ գլխավոր դերերում բրիտանացի տաղանդավոր դերասանուհի Ջուդի Դենչն է։ Գլխավոր հերոսուհին մի կին է, ով իր կյանքի երկար տարիների և ոչ մի օր չի մոռացել իր որդու մասին, ումից նրան բաժանել են երիտասարդության տարիներին։ Լրագրողի օգնությամբ նա գնում է որդու որոնումների հետքով։Ամռան 500 օր։ Հրաշալի նուրբ ֆիլմ, որտեղ երկու՝ միմյանցից ամբողջովին տարբեր մարդիկ սիրահարվում են։ Աղջիկը ռեալիստ է և չի հավատում մշտական սիրուն, իսկ տղան՝ ռոմանտիկ երիտասարդ, ով գումար է վաստակում՝ բացիկների համար գեղեցիկ բառեր մտածելով, և հավատում է թե՛ հավերժական սիրուն, թե՛ սիրուն առաջին հայացքից։ Այս հողի վրա նրանց հարաբերությունները լավ չեն դասավորվում։ Շվեդական սիրո պատմություն։ Այս ֆիլմը դեռահասների մասին է. մի ժամանակահատվածի մասին, երբ դու արդեն փոքրիկ երեխա չես, բայց մեծահասակների աշխարհն իր առօրյա խնդիրներով ու հոգսերով քեզ համար դեռևս փակ է։ Բաց է, սակայն, առաջին սիրո աշխարհը, այն, որը երբեք չի մոռացվում. ամենաանկեղծ և լուսավոր սերը, որում պայմանականություններ չկան։Խոհարարն անիվների վրա։ Ֆիլմի սյուժեն պտտվում է շեֆ-խոհարար Կառլ Կասպերի շուրջ, ով աշխատում էր Լոս Անջելեսի հայտնի ռեստորանում և կորցրել էր իր աշխատանքը: Կառլը որոշում է իր սեփական ընդմիջման վայրը ստեղծել անիվների վրա, որպեսզի կարողանա գտնել իր կորած մուսան և միաժամանակ հարթել հարաբերություններն ընտանիքի հետ:Մեղավոր են աստղերը։ Հեյզելը քաղցկեղ ունի: Չնայած որ հիվանդությունը որոշ չափով նահանջել է, աղջիկն ուրախանալու առիթ չի տեսնում: Նա հանդիսանում է աջակցող խմբի անդամ, որի շնորհիվ ծանոթանում է Ավգուստ Ուոթերսի հետ և վայրկենապես սիրահարվում նրան: Ավգուստը և Հեյզելը մեկնում են կյանքով և կրքով լեցուն ճանապարհորդության, որը ևս մեկ անգամ նրանց ցույց կտա, որ կյանքի իմաստը կարելի է գտնել նրա ցանկացած դրվագում:Բաբադուկ։ Ամելիան կորցրել է ամունուն, բայց նա ունի որդի: Մի անգամ տղան խնդրում է մորը իր համար կարդալ իր գտած գիրքը, որի հրեշ Բաբադուկի մասին է: Հենց այս պահից էլ սկսած` նրանք դադարում են տարբերել իրակությունը երևակայությունից:Անհետացած աղջիկը։ Ամեն ինչ պատրաստ էր նրանց ամուսնության 5-ամյակի տոնակատարության համար, երբ կինն անհետացավ: Տանը մնացել էին բռնության, արյան հետքեր, որոնք փորձել էին մաքրել: Մնացել էին նաև «բանալիներ», որոնք նրանք օգտագործում էին «Գանձերի որոնում» խաղը խաղալիս: Եվ, կարծես, հենց այդ բանալիներն են գալիս օգնության տղամարդուն իր պաշտելի կնոջ որոնման աշխատանքների ընթացքում: Կինը նաև անհասկանալի գրություններ է թողել, որոնք նույնպես կօգնեն լույս սփռել նրա առեղծվածային անհետացման հանգամանքների վրա: Ինչպե՞ս կավարտվեն սիրող ամուսնու որոնումները: