Թուրքիայում երթեր կանցկացվեն՝ ի աջակցություն Պաղեստինի

Թուրքիայում երթեր կանցկացվեն՝ ի աջակցություն Պաղեստինի

Հոկտեմբերի 6-ին ամբողջ Թուրքիայում երթեր կանցկացվեն՝ ի աջակցություն Պաղեստինի։ Անատոլիայի ոչ կառավարական կազմակերպությունների պլատֆորմի շրջանակներում ստեղծված Պաղեստինի համերաշխության հարթակները Թուրքիայի 60 քաղաքում ակցիաներ կիրականացնեն՝ ի նշան Իսրայելի կողմից հոկտեմբերի 7-ին Պաղեստիի դեմ սկսված գործողությունների ու մարդկային ողբերգության։

Ակնկալվում է, որ Անկարայում երթին կմասնակցի 1 մլն մարդ, գրում է Էրմենիհաբեր-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: Ակցիան կընթանա Թուրքիայի և Պաղեստինի դրոշներով ու պաստառներով։

Նշվում է, որ Իսրայելի հարձակումները մեծացնելու պատճառը ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Եվրամիության աջակցությունն է, իսկ Իսրայելը չի ​​սահմանափակել իր հարձակումները Գազայի հատվածով, այլ նաև տարածել է Լիբանան, Սիրիա, Եմեն և Իրան։