Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել 

Տիգրան Քեոսայանը պապիկ է դարձել 

Ռուսաստանցի հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանը առաջին անգամ պապիկ է դարձել։ Նրա եւ Ալյոնա Խմելիցկայայի ամուսնությունից ծնված ավագ դուստրը՝ Ալեքսանդրան, որդի է ունեցել։ Նորածին երեխային անվանել են Գասպար։

Հիշեցնենք, որ Քեոսայանն ու Խմելնիցկայան ամուսնացել են 1993 թվականին։ Նրանք ունեցել են երկու դուստր՝ Ալեքսանդրան, որը 1994 թվականի ծնունդ է եւ Քսենյան, որը 2010 թվականի ծնունդ է։ Ամուսնալուծվել են 2014 թվականին։ Ներկայումս նա ամուսնացած է ռուսաստանցի հայազգի մեդիագործիչ Մարգարիտա Սիմոնյանի հետ։