Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանին ահռելի հակազդեցության ուժով, ընդհուպ մինչեւ այդ երկրի վերացումը, եթե վերջինս փորձի հարձակվել ԱՄՆ վրա։ «Իրանի ցանկացած հարձակումը ամերիկյան ինչ որ բանի վրա, կհակադարձվի հսկայական ուժով։ Որոշ դեպքերում կարող է նաեւ հասնել ոչնչացման»,- թվիթերյան իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։

«Այլեւս ոչ մի Ջոն Քերի եւ Օբամա»,- հավելել է Թրամփը, նկատի ունենալով իր նախորդին ու նրա պետքարտուղարին, որոնց օրոք կնքվել է Միջուկային գործարքի համաձայնագիրը, որից ինքը դուրս էր բերել ԱՄՆ-ն անցյալ տարի։ Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ ամերիկյան ղեկավարության մոտ թուլամտություն է սկսվել, նոր սանկցիաներ սահմանելով իրանական ղեկավարության դեմ, եւ նրանք չեն հասկանում, թե ինչ են անում։