Ջարդուփշուր են արել Բորիս Նեմցովի հուշատախտակը

Ջարդուփշուր են արել Բորիս Նեմցովի հուշատախտակը

Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում ջարդուփշուր են արել հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակի հուշատախտակը, որը ամրացված էր եղել այն շենքի պատին, որտեղ ապրել էր նա։ Այս մասին հայտնում է 76.ru-ն։ Հուշատախտակի գաղափարի հեղինակ եւ «Պառնաս» կուսակցությունից ընտրված նախկին պատգամավոր Վասիլի Ցեպենդան հայտարարել է, որ դիմելու է ոստիկանություն դեպքի հետ կապված։ Հուշատախտակը բացվել էր այս տարվա փետրվարին այն տան պատին, որտեղ ապրել էր Նեմցովը 2016-ի փետրվարին։ Այս տարվա մայիսին այն գողացել էին, սակայն հետո գտել ու վերադարձրել իր տեղը։