Մենք չեն կարող անտարբեր լինել ժողովրդի ձայնի հանդեպ․ Էրդողան

Մենք չեն կարող անտարբեր լինել ժողովրդի ձայնի հանդեպ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իշխանությունը չի կարող չլսել ժողովրդի ձայնը, որը հնչեց ընտրությունների ժամանակ։ «Ստամբուլի բնակիչների որոշումը մեզ համար կարեւոր է։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Էքրեմ Իմամօղլուին»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ իր ԱԶ կուսակցության հավաքի ժամանակ։ Անդրադառնալով հունիսի 23-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին, Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմին։ «Մենք իհարկե ցանկանում էինք, որ պարոն Յըլդըրըմը հաղթեր այս ընտրություններին, սակայն ավաղ չստացվեց։ Շնորհակալ եմ նրան ներդրած ջանքերի համար։ Մեզ համար ամենից կարեւորը ժողովրդի կամքն է։ Պետք է ամեն բան անենք, որ հանկարծ ժողովրդի մեջ մեկմեկու վիրավորանքի եւ մեղադրանքի դրսեւորումներ չլինեն։ Հաղթել է միասնականությունը»,- նկատել է Էրդողանը։