Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են ստորագրելու

Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են ստորագրելու

Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով, ավարտում են Հայաստանի հետ համատեղ փաստաթղթի գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որևէ սպառնալիքի կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից։