Մոմավառություն և խնկարկում Իսպանիայում`ի հիշատակ անմահների

Մոմավառություն և խնկարկում Իսպանիայում`ի հիշատակ անմահների

Իսպանիայի Արարատ Հայկական միության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 27-ին մոմավառություն և խնկարկում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Կենաց Խաչ» հուշակոթողի մոտ։ Ներկաները, ծաղիկներ  խոնարհելուց հետո, մեկ րոպե լռությամբ հարգել են  Արցախյան Ազատամարտի զոհերի հիշատակը։

Այնուհետև խոսք է առել  միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով մասնավորապես նշել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքների, վերջիններիս կողմից պատերազմի ողջ ընթացքում ահաբեկչական խմբավորումների օգտագործման, այլ երկրների կողմից Ադրբեջանին զինամթերքի մատակարարման և, որ ամենակարևորն է, միջազգային հանրության մեծամասամբ լռության ու կցկտուր, անհասցե հայտարարությունների մասին։ Իր խոսքում Ա. Ղուկասյանն ընդգծել է նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմական բազմաթիվ հանցագործությունների, պատերազմի ողջ ընթացքում արգելված զենքերի օգտագործման, խաղաղ բնակավայրերի ռմբակոծման, ցայսօր ռազմագերիներ պահելու և նրանց խոշտանգումների ենթարկելու, մարդու իրավունքների կոպիտ խախտումների և այս ամենին միջազգային հանրության կողմից ոչ պատշաճ պատասխանի մասին։

Միջոցառմանը ներկա են եղել Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային հարաբերությունների և Սոցիալական ծառայությունների խոսնակներ Խոսե Լուիս Գարսիան (José Luis García) և Չիմո Մորենոն (Chimo Moreno), Միսլատայի Մշակութային Շարժման նախագահ, հայ ժողովրդի բարեկամ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան (Salvador García Mota), պաշտոնատար այլ անձինք։
Իր խոսքում Խոսե Լուիս Գարսիան ընդգծել  է  տարածաշրջանում խաղաղության և այն խաթարողների նկատմամբ` միջազգային հանրության կոպիտ արձագանքների կարևորության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում