Ցուցարարներին միացել է «Ճոյտը», այնտեղ է նաև Դիանա Գասպարյանը

Ցուցարարներին միացել  է «Ճոյտը», այնտեղ է նաև Դիանա Գասպարյանը

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի դեմ  բողոքի ակցիա անողներին, որոնք փակել են փողոցներ, միացել են Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու Հակոբ Հակոբյանը՝ ոչ անհայտ «Ճոյտը»։ Էջմիածնի քաղաքապետին բարևեց ու հարցրեց՝ պլաններ կա՞ն ինչ է նախատեսվում անել։ 


Ցուցարարները տեղեկացրեցին, որ նախ, պահանջում են՝ թող գան իրենց «գանձին»  հետ տանեն։ Գա նաև  Մանվել Գրիգորյանի  խափանման միջոցը գրավով փոխած դատավորը, որը, ինչպես ցուցարարներից մեկն ասաց՝ « ասում է՝ քանզի, վասնզի նա մեղավոր է, բայց․․» գա ու կանգնի իրենց առաջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ իմանա, թե ովքեր են իրեն հարվածում թիկունքից։ «Ապրիլյան պատերազմը չեն մոռացել, մենք որ կանգնած ենք, կանգնած ենք թասիբի համար»,-ասաց մի տղամարդ։


Հիշեցնենք, որ ցուցարարները խոստանում են կաթվածահար անել քաղաքի կյանքը, քանի դեռ Մանվել Գրիգորյանին նորից չեն կալանավորել։ Այս պատճառով, արդեն իսկ վեճեր ու կռիվներ են սկսվել նրանց ու վարորդների միջև, ովքեր պահանջում բացել ճանապարհը, որ գնան իրենց գործերին։ Նման վեճ ծագեց մի տարեց տղամարդու հետ, ում հարցաքննում էին՝ ո՞վ է, որտեղից, նա էլ ներկայացավ՝ գյուղացի մարդ՝ Ջանֆիդա գյուղից։

Ակցիա անողները հարցրեցին՝ Դուք զինվոր ունեցե՞լ եք բանակում, նա էլ ասաց՝ թոռներ։
Նշենք, որ Էջմիածնում մեկնարկած բողոքի ցույցն ավելի բազմամարդ է դառնում։ 
Դիանա Գասպարյանն  էլ տեղեկացրեց, որ ասյտեղ է լինելու, կշրջի կխոսի մարդկանց հետ։ Ուղղակի խնդրեց լինել զուսպ և սիրով՝ ինչպես միշտ եղել է։

Պատասխանելով լրագրողների հարցին, թե մասնակցո՞ւմ է ակցիային, Էջմիածնի քաղաքապետն ասաց, որ ոչ, քանի որ քաղաքական պաշտոն է զբաղեցնում։