ԱՄՆ-ն Հյուսիս-կորեական նավ է կալանավորել 

ԱՄՆ-ն Հյուսիս-կորեական նավ է կալանավորել 

Wise Honest Հյուսիս-կորեական բեռնանավը կալանավորվել է ԱՄՆ տարածքում: Այս մասին հայտնում է ԱՄՆ Արդարադատության նախարարությունը: Համաձայն հրապարակման, նավն օգտագործվել է որպեսզի ՄԱԿ ԱԽ կողմից  արգելված ապրանքներ արտահանի: Սա ուղիղ իմաստով նշանակում է, որ Փհենյանն ու նրան օգնող ընկերությունները փորձում են շրջանցել ՄԱԿ ԱԽ բանաձեւերից: Հնարավոր է նավը բռնագրավվի ամերիկյան դատարանի համապատասխան որոշման դեպքում: