Կենտրոնի թաղապետը գնացել է դեպքի վայր, հնարավոր է փողոցը փակվի. լուսանկարներ, տեսանյութ

Կենտրոնի թաղապետը գնացել է դեպքի վայր, հնարավոր է փողոցը փակվի. լուսանկարներ, տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք քիչ առաջ փլվել է Արամի 23 հասցեում գտնվող մշակութային հուշարձանի վթարված պատը։

Մեր լրագրողը տեղից տեղեկացնում է, որ տեղում է ԱԻՆ-ը, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը եւս եկել է դեպքի վայր։ Լրագրողներին չեն թողնում ներս մտնել։

Մնացականյանն առաջարկում է ճանապարհը փակել՝  հարցը լուծելու համար, ԱԻՆ-ը նշում է, որ իրենք իրավասու չեն։ Այժմ սպասում են ոստիկանության եւ կառուցապատողի ժամանմանը։