Այսօր Ավագ Հինգշաբթի է

Այսօր Ավագ Հինգշաբթի է

Ինչպես հայտնի է Մեծ Պահքը մոտենում է իր ավարտին եւ արդեն օրեր անց՝ ապրիլի 21-ին ըստ Առաքելական եկեղեցու օրացույցի նշվելու է Քրիտոսի Ս․ Հարության կամ Ս․ Զատկի տոնը։ Ս․ Հարության տոնի նախընթաց շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ եւ այսօր, հետեւաբար, այդ շաբաթվա հինգշաբթի օրը, կոչվում է Ավագ Հինգշաբթի։ Ավագ Շաբաթը, բավական հագեցած կրոնա-ծիսական ընթացակարգ ունի։ Ըստ եկեղեցական ավանդության, այս օրը խորհրդանշում է նախ արարչության հինգերորդ օրը, երբ ստեղծվել են ձկներն ու թռչուններին։ Նաեւ այն խորհրդանշում է հինգերորդ ժամանակաշրջանը, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկտրվեցին ամպի ու ծովի մեջ եւ անապատում մանանայով սնվեցին եւ խմեցին վիմաբուխ աղբյուրից։ Սա Հին կտակարանյան խորհրդանիշների առումով։ Իսկ ահա Նոր կտակարանյանի մասով, այսօր հաստատվում է Ս․ Հաղորդության խորհուրդը, քանի որ Ավագ Հինգշաբթի է տեղի ունենում Վերջին կամ Խորհրդավոր Ընթրիքը, կատարվում ոտնլվա։ Արարողությունների առումով Ավագ Հինգշաբթին ամենահագեցած օրն է, քանի որ նախ կատարվում է Ապաշխարողների արձակման կարգ, ապա Ս, Պատարագ ի հիշատակ Ս․ Հաղորդության խորհրդի հաստատման, ապա երեկոյան արդեն, կատարվում է Ոտնլվայի կարգ, իսկ հետո արդեն, ի հիշատակ Քրիստոսի կրած չարչարանքների խաչելության, եւ թաղման, կատարվում է Խավարման կարգ։ Ժամանակագրորեն այս վերջին արարողությունները ավելի Ավագ Ուրբաթին են վերաբերվում, սակայն կատարվում են Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական ընկալման, օրը փոխվում է մայրամուտից հետո։