Ինչու հնարավոր չէ նորմալացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները

Ինչու հնարավոր չէ նորմալացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարողանում նորմալացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ նախագահ Թրամփի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ըստ Բոլթոնի, Թրամփի եւ Ռուսաստանի, այսպես ասած, ունեցած պայմանավորվածությունները հիմնական այն խնդիրն են, կամ դրանցից մեկը, որ արգելակում է երկու երկրների միջեւ երկխոսության ծավալմանը։

«Ես կարծում եմ, որ երկկողմ հարաբերություններում Ռուսաստանի հետ դժվար է հասնել դրական առաջընթացի, քանի որ այն ամենը, ինչ արվում է այս ուղղությամբ, քաղաքական ընդդիմախոսների կողմից օգտագործվում է, ցույց տալու համար, որ Ռուսաստանի հետ ինչ որ պայմանավորվածություն կամ դավադրություն կա»,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։