Ճապոնիայի բնակչությունը կրճատվել է ավելի քան 400 հազարով

Ճապոնիայի բնակչությունը կրճատվել է ավելի քան 400 հազարով

Ճապոնիայի բնակչությունը կազմել է 124,8 միլիոն մարդ, ինչը 433 հազարով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ։ Այս մասին ըստ «Կիոդո» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Ճապոնիայի ՆԳ նախարարությունը։ Ուշագրավ է այն, որ Ճապոնիայում բնակչության թվի նվազում նկատվում է արդեն 10 տարի շարունակ։ Սա բնիկ ճապոնացիների մասին է, քանի որ այլազգիների թիվը Ճապոնիայում շարունակում է աճել եւ հիմա հասել է 2,7 միլիոնի, որը 6,79 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ։ Անցյալ տարի մահացությունը կազմել է 1 միլիոն 363 հազար իսկ ծնելիությունը 921 հազար։