Ներկայիս նախագահը հետ է կանչել նախկին նախագահի հայցը

Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հետ է կանչել նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու կողմից Սահմանադրական դատարան ներկայացված հայցը, որով վերջինս խնդրել է հակադահմանադրական ճանաչել «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը։ Այս մասին հայտնում է Վրաստանի նախագահի մամուլի գրասենյակը։
«Օրենքը ծառայում է այն բանին, որպեսզի հասարակությունը առավելագույնս իրազեկված լինի, թե որտեղից են ֆինանսավորվում կազմակերպությունները, որոնք օտարերկրյա ուժերի շահերն են առաջ մղում։ Դրանով պայմանավորված՝ Միխեիլ Կավելաշվիլին որոշում է կայացրել հետ կանչել հայցը Սահմանադրական դատարանից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ