Որքան է Ադրբեջանի բնակչությունը

Որքան է Ադրբեջանի բնակչությունը

Ըստ ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցման, Ադրբեջանի բնակչությունը ներկայումս կազմում է 10 միլիոն 13 հազար 133 մարդ։ Աճը՝ հունվար-մայիս ամիսներին կազմում է 31 հազար 676 մարդ կամ 0,3 տոկոս։ Նույն ժամանակահատվածում ծնվել է 56 հազար 254 երեխա։ 1000 մարդու հաշվով ծնունդը կազմել է 13, 7։ Հունվար-մայիս ամիսներին գրանցվել է 24 690 մահ։ 1000 մարդու հաշվով մահվան ցուցանիշը 6-6,2 է։