Առեւտրային պատերազմը չի համապատասխանում ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ շահերին․ Պեդրո Սանչես 

Առեւտրային պատերազմը չի համապատասխանում ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ շահերին․ Պեդրո Սանչես 

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ առեւտրային պատերազմը չի համապատասխանում ոչ Եվրամիության, ոչ Միացյալ Նահանգների շահերին, այս մասին նա հայտարարել է CNBC ՀԸ հետ զրույցում՝ Դավոսի Տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում։ «Մենք ունենք ամուր անդրատլանտյան կապեր։ Մենք տնտեսությունները չափազանց փոխկապակցված են եւ կարծում եմ, որ առեւտրային պատերազմը չի համապատասխանում ոչ ԵՄ, ոչ ԱՄՆ շահերին։ Մեզ հարկ է կենտրոնանալ այն բանի վրա, որպեսզի ամրապնդենք մեր անդրատլանտյան կապերը, որոնք ներկայումս կարեւոր են՝ ինչպես երբեք»,- ասել է Սանչեսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարող է ավելացնել ԵՄ-ից ԱՄՆ ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, եթե եվրոպացիները չավելացնեն ամերիկյան նավթի ու գազի ձեռքբերումը։ Ի պատասխան, Լոնդոնն ու Բրյուսելը հակազդող քայլեր են նախապատրաստել, եթե Թրամփն ամեն դեպքում որոշի ԵՄ եւ Մեծ Բրիտանիայի դեմ սկսել առեւտրային պատերազմ։