Գերմանիան հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունն իր ջրերում ավարտին հասցնելուն

Գերմանիան հավանություն է տվել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունն իր ջրերում ավարտին հասցնելուն

Գերմանիայի նավագնացության եւ հիդրոգրաֆիայի դաշնային գերատեսչությունը թույլտվություն է տվել գերմանական ջրերում «Հյուսիսային հոսք -2»-ի շինարարությունն ավարտին հասցնելուն մինչեւ մայիսի վերջ։ Խոսքը վերաբերում է գերմանական բացառիկ տարածքային գոտում խողովակների գցելու աշխատանքներին։ Գցվելու է 30 կմ խողովակ։ Ըստ հաղորդման, գազամուղի շինարարությունն իրականացնող ընկերությունը՝ Nord Stream 2 AG-ն շինարարական աշխատանքները կարող է սկսել անհապաղ կերպով։