Արցախում «Թումո-տուփեր» կտեղադրվեն
Արցախում «Թումո» կենտրոնների ցանցը կընդգրկի նաև շրջանները: Հանրապետության նախագահի այսօր ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ մինչև տասը նոր «Թումո-տուփեր» կտեղադրվեն տարբեր համայքներում, որոնք կապված են լինելու Թումո հանգույցների հետ: Յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար:
Առաջին երեք Թումո-տուփերը կտեղակայվեն ընթացիկ տարում՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում և Քարվաճառ ու Հադրութ շրջկենտրոններում:
Կարծիքներ