Արշոյի տունը տեսել ե՞ս

Արշոյի տունը տեսել ե՞ս

«Արշոյի տունը տեսել ե՞ս»,- Երևանում գտնվող արցախցին այս հարցով պատասխանեց հարցին, թե Արցախում ինչպե՞ս են վերաբերում Արցախի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով Արշավիր Ղարամյանի և այլոց հնարավոր պաշտոնանկություններին։

Նշենք, որ Արշավիր Ղարամյանի տունն Արցախում հայտնի է որպես «ինը հարկանի», թեպետ 5 հարկանի։ Վերջինիս խոսքով, այսօր, Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Արցախի նախագահ Բակո Սահակյանը շատ է ուզում, որ այս պաշտոնանկությունները չլինեն, բայց ասաց, որ դա Նիկոլ Փաշինյանն արդեն հասկացել է՝ իրեն այստեղից թիկունքից հարվածում են։ Նա էլ հասկացել է, որ նման կադրեր ունեցող Արցախը Հայաստանի համար բեռ է դառնալու։

Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը չի գտնում, որ այս ազատումները նշան են նրա, որ հեղափոխությունը հասել է Արցախ։ «Հեղափոխությունը ստեղ կհասնի 20 թվականի արդյունքներով, ինչ վերաբերում է Բակո Սահակյանի հրաժարականի լուրերին, իրեն հարցրեք, Բակո Սահակյանը հրաժարական տալու լավ առիթը բաց է թողել՝ հունիսի սկզբին։ Կամ ընդհանրապես, պետք է սահմանադրական փոփոխություններ չնախաձեռներ, որովհետև հիմա ինքը ապօրինի, ժամկետանց նախագահ է»,-ասում է Հայկ Խանումյանը։

Անդրադառնալով երեկ գիշերվանից Հայաստանն ու Արցախը ցնցած պաշտոնանկություններին՝ նշեց, որ պետք չէ ամեն ինչին այդքան բուռն արձագանքել, սովորական զինվորական ռոտացիաներ են։ «Հիմա նույն Մնացականյան Լյովան ստեղ 3-4 տարի առաջ շտաբի պետ էր, տարել էին Երևան՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, էն ժամանակ ինչո՞ւ աղմուկ չկար, ուզում եմ ասել, բանակում այդ փոխատեղումները սովորական երևույթ են»,-Երևանում գտնվող արցախցին