Հանրայինը նաև հյուրընկալելու է հեղինակին

Հանրայինը նաև հյուրընկալելու է հեղինակին

Ինչպես հայտնի է, այսօր՝ ժամը 22։00-ին Հանրային հեռուստաընկերությաբ ցուցադրվելու է Մարտի 1-ի մասին պատմող «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը։ Ֆիլմի ցուցադրությանը նախորդելու է Պետրոս Ղազարյանի հարցազրույցը հեղինակի՝ Տիգրան Պասկևիչյանի հետ։ Փաստավավերագրական Ֆիլմը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաեւ ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին։ Նախկինում այն Հանրային հեռուստաընկերությամբ չէր ցուցադրվել, նույնիսկ արգելված էր կինոթատրոններում։ Ֆիլմի ցուցադրման համար ստորագրահավաք էր արվել։