Որն է եղել Microsoft-ի գլխավոր սխալը

Որն է եղել Microsoft-ի գլխավոր սխալը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ ընկերության ամենամեծ սխալը եղել է այն, որ թույլ է տվել Google-ին թողարկել Android ծրագիրը։ Այս մասին հայտնում է The Independent պարբերականը։ «Ամենամեծ սխալը՝ իմ ղեկավարել չկարողանալն է եղել, որով ես թույլ տվեցի Microsoft-ին դառնալ այն, ինչը ներկայումս դարձել է Android-ը»,- ասել է Գեյթսը։ Android-ը ունիվերսալ հարթակ է, որը աշխատում է ոչ Apple-յան բոլոր տեսակի արտադրանքների վրա։ Գեյթսը ասել է, որ iOS-ի այլընտրանքը Microsoft-ին թույլ կտար լինել հաղթող ու ստանալ ամեն ինչ։