Դանիել, Սոֆյա,Դավիթ. էական չէ, թե ինչ են արել նոր Հայաստանի համար, էական է, թե ինչքան են հավատարիմ ներդրմանը

Դանիել, Սոֆյա,Դավիթ. էական չէ, թե ինչ են արել նոր Հայաստանի համար, էական է, թե ինչքան են հավատարիմ ներդրմանը

Ով ուզում է լինի, վարչապետի նկատմամբ ճնշում չկա ու չի կարող լինել
Մենք լուր էինք հրապարակել այն մասին, որ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու մասին լուրը փոթորկել է սորոսականների շարքերը, եւ նրանք ակտիվ քայլեր են ձեռնարկել։ Ընդհուպ մինչև մտել են վարչապետի մոտ եւ պահանջել աշխատանքից ազատել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին եւ վերացնել Սանասարյանի՝ կասկածյալի կարգավիճակը։ Իրականում, սա ի՞նչ կարելի է կոչել, եթե ոչ ճնշում։ Այս թվում՝ վարչապետի, նախաքննության, հնարավոր է՝ հետագայում դատաքննության վրա։ Եվ արդյոք այս քայլերն ու Իոաննիսյանի այս հարցազրույցներն արդարադատության երկակի ստանդարտնե՞ր չեն։ Երեկ պարոն Իոաննիսյանը նաև ֆեյսբուքյան գրառում էր արել այն մասին, որ ԱԱԾ-ում ստիպել են ՊՎԾ պետի տեղակալ Ադյանին ցուցմունք գրել իր ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ։ «ԱԱԾ-ի նման փակ և ցածր հանրային հաշվետվողականությամբ կառույցում կարող են մարդուն ասել՝ «շեֆիդ (Սանասարյանի) դեմ ցուցմունք տուր, ու խափանման միջոցդ կփոխենք, կալանքից դուրս կգաս»,- գրել էր Դանիելն ու եզրակացրել, որ այս պայմաններում Հայաստանում իրավապահների նկատմամբ հանրային վստահության բարձրացում չենք ունենալու:

Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։ Նրա գնահատմամբ՝ որևէ հարցազրույցով հնարավոր չէ վարչապետին ճնշել կամ շեղել իր նպատակից։ 

«Եթե պահանջն է՝ բացարձակապես արդար և բարոյական նորմերով օժված պետություն, ապա ով ուզում է լինի՝ Դավիթ Սանասարյանը կամ Դանիել Իոաննիսյանը, կամ Սոֆյա Հովսեփյանը, բացարձակ էական չէ այն, որ նոր Հայաստանի կերտման մեջ ինչ ներդրում են ունեցել, էական է, թե որքան են այդ ներդրմանը հավատարիմ»,- ասաց Սոֆյան։

Բայց այս առնչությամբ դիրքորոշում հայտնելն էլ նա բնական է համարում․ քայլ է, որ անում են՝ փորձելով սատարել իրենց գործընկերոջը։

«Այսինքն՝ եթե սխալ քայլ է, ապա պարոն Փաշինյանն անձամբ հանդես կգա այդ քայլի ճիշտ կամ անընդունելի լինելը գնահատելով»,-ասաց Սոֆյան։

Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տալիս մի քիչ ավելի զուսպ լինել, մինչև որ գործի քննությունը կպարզի, թե ինչն ինչոց է։