Ինչպես տարբերել ալարկոտությունը քնկոտությունից

Ինչպես տարբերել ալարկոտությունը քնկոտությունից

Մոսկվայի պետական բժշկական համալսարանի մասնագետները ներկայացրել են, թե ինչպես կարելի է քնկոտությունը եւ ալարկոտությունը տարբերել իրարից։ Այս մասին հայտնում է Life.ru-ն։ Մասնագետները կիրառել է նոր մեթոդիկա, որը կոչվում է քնի լատենցիայի բազմակի թեստ։ Վերջինիս օգնությամբ էլ պարզել են, թե մարդը իրոք կարիք ունի քնի, թե նրա մոտ քնկոտության դրսեւորումը խրոնիկ հոգնածության դրսեւորում է կամ էլ նյարդահոգեկան հյուծվածության դրսեւորւմ եւ կամ էլ սովորական ալարկոտություն։ Պարզվել է, որ մարդկանց 25 տոկոսի մոտ ցերեկային ժամերին նկատվում է քնկոտությունը, որը ազդում է նաեւ նրանց աշխատունակության վրա, նվազեցնում աշխատանքային արտադրողականությունը։ Եթե մարդն իրոք ունի քնի պակաս եւ քնկոտությունը դրանով է պայմանավորված, ապա քնի տեւողությունը չի կարող գերազանցել ութ րոպեն։ Իսկ եթե նրա մոտ քնի ժամանակը ցերեկային ժամերին ավելին է, քան ութ րոպեն, ապա այդ մարդը ամենայն հավանականությամբ կամ ունի ալարկոտություն կամ որոշակի առողջական խնդիրներ։