Ռուսաստանը կրկին մեղադրանքների թիրախում է

Ռուսաստանը կրկին մեղադրանքների թիրախում է

Հունաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանությունը կապված Մակեդոնիա պետության անվանափոխման հետ, այլ բան չէ, քան միջամտություն Հունաստանի ներքին գործերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, արձանագրելով, որ Մոսկվային Աթենքը մեղադրել է փաստորեն Հունաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։ Նշենք, որ Մոսկվան կոչ էր արել Մակեդոնիա պետության անվանափոխության հարցը քննարկել ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Աթենքում ափսոսանք են հայտնել, որ Մոսկվան մեկնաբանություն անելիս հաշվի չի առել ռուս-հունական հարաբերությունների վիճակն ու հունական ժողովրդավարական ինստիտուտները։