Գերմանիայում ցանկանում են, որ սոցկայքերը գործակցեն իրավապահների հետ

Գերմանիայում ցանկանում են, որ սոցկայքերը գործակցեն իրավապահների հետ

Գերմանական Der Spiegel պարբերականը պարզել է, որ Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեհոֆերը ցանկանում է պարտավորեցնել սոցկայքերին եւ մեսենջերներին, որոնցից են WhatsApp-ը, Telegram-ն ու Threema-ն, համագործակցել իրավապահների հետ եւ տրամադրել տեքստային հաղորդագրությունների վերծանման ծածկագրերը կամ վերծանել դրանք՝ համապատասխան դատական սանկցիայի առկայության դեպքում։ Հրապարակման մեջ նշվում է, որ իշխանությունները ձգտում են հասնել այն բանին, որ եթե մեսենջերը հրաժարվել համագործակցել, ապա նրանք իրավունք կունենան վերջինիս գործունեությունն արգելել Գերմանիայի տարածքում։