Ոստիկանությունը ռեժիմի գործիք է եղել. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Ոստիկանությունը ռեժիմի գործիք է եղել. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Անդրիաս Ղուկասյանի որպես վկա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում հարցաքննվում է։

Նա, պատասխանելով մեղադրողի այն հարցին, թե կոչ լսե՞լ է, որ պետք է հյուծել ոստիկաններին, պատասխանեց. «Ոստիկանությունը ռեժիմի գործիք է եղել, այն ժամանակվա իշխանությունները պատսպարվել են ոստիկանությունով։ Մենք հյուծել ենք ոստիկանությանը իշխանափոխության օրերին, օրինակ՝ չգիտեին, թե որտեղ կարող են քաղաքացիները փողոց փակել»։

Անդրադառնալով «Սարի թաղում» 2016 թվականին տեղի ունեցած դեպքերին, Սանասարյանը նշեց. «Տեղեկություններ ենք ստացել եւ թեքվել ենք դեպի Սարի թաղ։ Սարի թաղ բարձրանալու պահանջ է եղել, բայց մենք այն չենք ընդունել։  Մեր նպատակն էր այդ պահին բողոքի ձայնը բարձրացնել ավելի մոտ տարածքում։ Գնդին տեսանելի հատվածում էլ հավաքվել ենք։ Ես հիշում եմ, որ մենք ակտիվ կազմակերպում էինք, որ առաջ չգնան։ Մենք մեր գործողությունով փորձել ենք կանխարգելել արյունալի իրադարձությունները»։

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում։