Գերմանիան վավերացրեց․ Աշոտյանի լայվը Բունդեսթագից

Գերմանիան վավերացրեց․ Աշոտյանի լայվը Բունդեսթագից
Արմեն Աշոտյան


ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ գերմանական Բունդեսթագից ուղիղ միացմամաբ տեղեկացրեց, որ Գերմանիան վավերացրել է Հայաստան – ԵՄ համաձայնագիրը։ 

«Գերմանական Բունդեսթագում քննարկմանը մասնակցեցին խորհրդարանական բոլոր ուժերը, հիմնականում սատարման և աջակցության ելույթներ էին, կողմ խոսեցին ինչպես քրիստոնյադեմոկրատական, այնպես էլ քրիստոնյասոցիալական միության ներկայաուցիչները, խոսեցին նաև ընդդիմության ներկայացուցիչները, կողմ արտահայտվեցին ազատ դեմոկրատները, կանաչները։ Քվերակության արդյունքներով դեմ ձայներ չկային, ձեռնպահ քվեարկեցին Այլընտրանք Գերմանիայի համար և նախկին կոմունիստական կուսակցության ֆրակցիաները»,- ասաց Աշոտյանը։