Գերմանացին շահել է 63 միլիոն եվրո՝ վիճակախաղով

Գերմանացին շահել է 63 միլիոն եվրո՝ վիճակախաղով

Գերմանիայի ՌեյնլանդՊֆալցի դաշնային երկրամասի բնակիչը «Եվրաջեքփոթ» վիճակախաղով շահեկ է 63,2 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է «Եվրանյուզը»։ Հայտնի է, որ երջանիկ շահողը կարողացել է շահել հինգ հիմնական եւ երկու հավելյալ շահող թվերը։ Պարբերականը չի մանրամասնում, թե արդյոք նա գնացել ու վերցրել է իր շահումը։ DPA-ն նշում է, որ այս վիճակախաղում ջեքփոթ շահելու հավանականությունը 1/95 միլիոն է։ Հաղթող թվերը հայտարարվում են ամեն ուրբաթ Հելսինկիում։ Վիճակախաղը գոյություն ունի 2012 թվականից։