ԵՄ-ն կշրջանցի ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական սանկցիաները

ԵՄ-ն կշրջանցի ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական սանկցիաները

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան գործարկել են Թեհրանի հետ ֆինանսական գործարքների հատուկ մեխանիզմ, որը շրջանցում է Իրանի դեմ ԱՄՆ սահմանած սանկցիաները։ Այն կոչվում է INSTEX։ Մեխանիզմը նպատակ է հետապնդում ԵՄ համար Իրանի հետ գործարքների արտասանկցիոն համակարգ ունենալ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Առաջին գործարքները արդեն մշակվում են։ Համակարգը հասանելի կլինի ԵՄ անդամ բոլոր երկրների համար։ Իրանն իր հերթին ստեղծել է համարժեք խողովակ, ԵՄ հետ ֆինանսական օպերացիաներ իրականացնելու համար։ Համակարգը մշակվել է մեկ տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն որոշեց Իրանի հանդեպ վերականգնել պատժամիջոցները։