Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանին հռչակեց քաղբանտարկյալ

Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանին հռչակեց քաղբանտարկյալ

Վարչապետ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթին Ադրբեջանի արձագանքն սպասելիորեն նյարդային է: Լրատվամիջոցներից մեկը, մասնավորապես, հետեւյալ դիտարկումն է արել. «Իրականում ղարաբաղյան կարգավորման Փաշինյանի դիրքորոշումն ավելի ծայրահեղական եւ անհաշտվողական է, քան ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մոտեցումը: Հայաստանի նախկին նախագահ, ներկայումս թիվ մեկ քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանը, որ բռնադատված է Երեւանի նոր վարչախմբի կողմից, երբեք թույլ չի տվել նման բաց եւ միանշանակ ձեւակերպումներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման հետ»:

Ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անվանում է «ընդդիմության առաջնորդ,»եւ ,«թիվ մեկ քաղբանտարկյալ»՝ ով «բռնադատված է» եւ շարունակում, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի եւ Սարգսյանի՝ հակամարտության պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը «հայտարարեց պաշտոնական Երեւանի գլխավոր նպատակը՝ անջատել Լեռնային Ղարաբաղը եւ տվյալ սուբյեկտը միացնել Հայաստանին»: