Բացահայտվել են «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները

Բացահայտվել են  «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակրպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։

Նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Հիմնավորվել է ,որ 29-ամյա Բաղդասարյանը հունվարի 5-ին կողոպուտ է կատարել նաև Հալաբյան փողոցում գտնվող նույն վարկային կազմակերպությունում՝ հափշտակելով մոտ՝ 1.500.000 դրամ, իսկ հունվարի 14-ին կողոպուտ է կատարել դարձյալ նույն վարկային կազմակերպության Դավիթաշենում գտնվող մասնաճյուղում՝ այս դեպքում հափշտակելով մոտ 1.800.000 դրամ։ 

Հիշեցնենք նաև ,որ հունվարի 21-ին Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, 12 հասցեում գործող  «Վարկս ԷյԷմ»  կազմակերպության գրասենյակ նույնպես մուտք է գործել անհայտ անձ և այնտեղից  հափշտակել 1 միլիոն դրամի չափով գումար: