Հաշվապահը հյուրանոցի հաշվեհամարները փոխանցել է իր հաշվին

Հաշվապահը հյուրանոցի հաշվեհամարները փոխանցել է իր հաշվին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Ծովինար Ղարիբյանի դատաքննությունը։

Նա հաշվապահ է և ըստ մեղադրանքի՝ «Օնլայն Բանքինգ» բանկային ծրագրի միջոցով հափշտակել է իրեն վստահված 3.728.920 ՀՀ դրամ գումարը։ Մասնավորապես, հադիսանալով «Ռիմ ընդ Ար» ՍՊ ընկերության հաշվապահ և վարելով այդ ընկերության հաշվապահական հաշվառումները, մեկ միասնական դիտավորությամբ 2012 թվականի հուլիսի 21-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն  բանկային ծրագրի միջոցով, տարբեր հյուրանոցներին գումարներ փոխանցելու պատրվակով համակարգչային հիշյալ ծրագրում հյուրանոցների հաշվեհամարների փոխարեն գրանցելով իր անձնական հաշվեհամարը, «Ռիմ ընդ Ար» ՍՊ ընկերության հաշվեհամարից իրեն վստահված հիշյալ համակարգչային ծրագրով, 3.728.920 ՀՀ դրամը փոխանցել է իր անձնական հաշվեհամարին։