Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման անմխիթար պայմաններով

Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման անմխիթար պայմաններով

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և Աժ պատգամավոր Արփի Դավոյանի հետ այցելեցինք Վանաձորի ավտոկայան: Խիստ մտահոգվեցի շենքի ու սպասարկման, մեղմ ասած, անմխիթար պայմաններով: Հայաստանի երրորդ քաղաքի և մարզկենտրոնի համար անթույլատրելի է, երբ տրանսպորտային կարևոր հանգույցը չի իրականացնում տոմսերի վաճառք և չունի մինիմալ սպասարկման պայմաններ:

Ցավոք, այն ևս մեզ մնացած ժառանգություն է, որը քայլ առ քայլ պետք է կարգի բերվի: