«Ֆեյսբուքին» հնարավոր է տուգանեն

«Ֆեյսբուքին» հնարավոր է տուգանեն

Ամերիկյան կարգավորիչ մարմինները քննարկել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին ռեկորդային մեծ չափի տուգանքի ենթարկելու հարցը՝ անձի անձնական տվյալների պաշտպանության եւ գատնիության ապահովման համաձայնագիրը խախտելու համար։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Ըստ հրապարակման, այդ տուգանքներն ու սանկցիաները կարող են դառնալ ամենամասշտաբայինը սոցցանցի պատմության մեջ։ Նշվում է, որ օրինակ ԱՄՆ Առեւտրային դաշնային հանձնաժողովը կարող է սոցցանցին շատ ավելի մեծ տուգանք նշանակել, քան արել էր Google-ի նկատմամբ՝ 2012-ին նշանակելով մոտ 23 միլիոն դոլարի տուգանք։