Իմ անձնական կյանք ներխուժելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն

Իմ անձնական կյանք ներխուժելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն

Օրերս համացանցում ակտիվ կերպով տեղեկություններ են շրջանառվում, որ ցմահ ազատզրկման դատապարտված Մհեր Ենոքյանին ներում է շնորհվելու: Այս տեղեկությունները բորբոքել են սպանվածի ընտանիքի՝ Աղաջանովների, զայրույթը: Ֆեյսբուքում էլ եւս բաժանվել են երկու թեւի, մի մասը՝ կողմ  է այդ ներմանը, մյուսները՝ հակառակում  են համոզված:

Թեմայի վերաբերյալ Ենոքյանի կինը ֆեյսբուքյանն իր էջում գրառում է կատարել.  «Իմ անձնական կյանք ներխուժելու, հազարավոր սպառնալիքներ տեղալու, ատելության խոսքի տարածման, կարգավիճակով պայմանավորված խտրական վերաբերմունքի, կազմակերպված հոգեբանական տեռոր, գրոհ կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ես իրավական այդ ճանապարհով եմ գնում»։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Այնուհետեւ մահապատիժը վերացել է, որից հետո Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: