Լոնդոնը դատապարտել է Հորդանանի արեւմտյան ափին բնակավայրերի կառուցումը Իսրայելի կողմից

Լոնդոնը դատապարտել է Հորդանանի արեւմտյան ափին բնակավայրերի կառուցումը Իսրայելի կողմից

Մեծ Բրիտանիան վճռականորեն դատապարտում է Իսրայելի կողմից Հորդանան գետի արեւմտյան ափին բնակավայրերի հետագա կառուցումը։ Այս մասին հայտարարել է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից Մարկ Ֆիլդը։ Ինչպես փոխանցում է BBC-ն, Լոնդոնը գտնվում է, որ բնակավայրերի կառուցումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ խոչընդոտ հանդիսանում Պաղեստինի եւ Իսրայելի բնականոն գոյակցությանը։ Լոնդոնը նաեւ կոչ է արել արաբա-իսրայելական հակամարտության կողմերին քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը հակամարտության գոտում թուլացնելու համար։