«Ժողովուրդ». Հանրային ռադիոյի տնօրենի 30 թեկնածուներից շանսեր ունեն միայն երկուսը

«Ժողովուրդ». Հանրային ռադիոյի տնօրենի 30 թեկնածուներից շանսեր ունեն միայն երկուսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու: Սա, թերեւս, զարմանալի է, որ այսպիսի պաշտոնի համար այսքան շատ թվով մարդիկ են թեկնածություն ներկայացրել: 30 թեկնածուների մեջ հետաքրքիր անուններ կան` օրինակ, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, Երեւանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան, երգահան Մարինա Թագակչյան եւ այլն:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ, առհասարակ, այս մրցույթը չկայանա իրավական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, մրցույթը կայանա, ապա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` Գարեգին Խումարյանի ու Ստեփան Զաքարյանի միջեւ: Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Հանրային ռադիոյի տնօրեն դառնալու ամենամեծ շանսերն ունի հենց Խումարյանը, որը երիտասարդ է տարիքով, միեւնույն ժամանակ ռադիոյում հնաբնակներից է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում