Որոնք են Հայաստանի ամենախոշոր հարկատուները

Որոնք են Հայաստանի ամենախոշոր հարկատուները

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020 թ․ հարկային առաջին տարվա ընթացքում վճարված հարկերի մեծությունները՝ մեկ տարվա կտրվածքով՝ 2020 թ․ հունվարից դեկտեմբերը։ 

Ըստ այդմ՝ 2020 թվականին ցուցակի առաջին հորիզոնականում եղել է Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակո»-ն, երկրորդում` «Գազպրոմ Արմենիան», երրորդում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Առաջին տասնյակում են՝ 
4․ «Գեոպրոմայնինգ գոլդ» (Սոթքի հանքավայր)
5. «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ»
6. «ՍԻՓԻԵՍ ՕԻԼ»
7․ «Ֆլեշ»
8․ «Ֆիլիպ Մորիս Արմենիա»
9․ «Ջեկ Թի Էյ Արմենիա»
10․ «ՄՏՍ Հայաստան»

Նիկոլ Փաշինյանի ու, առհասարակ, բոլոր իշխանությունների «սրտի գործարար» Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը՝ «Ալեքս էնդ հոլդինգը», 14-րդ տեղում է, «Սիթին»՝ 17, «Նատալի Ֆարմը»՝ 27, նրան անմիջապես հաջորդում է «Սպայկան»։

Նշենք, որ 2020 . հունվար-սեպտեմբեր ամիսներին, այսինքն` նախորդ եռամսյակում, նույն առաջատար եռյակն էր, ինչ տարվա կտրվածքով։

Ամբողջական ցանկը՝ ստորև։